Եվրոպական նոր քննություններ Հայաստանի ակումբային ֆուտբոլի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլային երեք ակումբներ այսօր կանցկացնեն ՈԻԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղերը:
Նախ Երևանի «Արարատը» Գյումրիում կընդունի հոինգարական «Ֆեհերվարին»: Թիմերի առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Հաջորդ փուլ մտնելու համար կողմերին անպայման հարկավոր է հաղթանակ, իսկ ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի 11մ հարվածաշարում: Բուքմեյքերական գրասենյակներն այս խաղի ֆավորիտ են համարում հունգարական թիմին, չնայած այն հանդես է գալիս մրցակցի հարկի տակ:
Այնուհետեև, նույն ժամին կմեկնարկեն «Ուրարտու» - «Մարիբոր» և «ԿուՊՍ» - «Նոա» հանդիպումները: Հայաստանի բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» առաջին խաղում 0:1 հաշվով պարտություն է կրել Սլովենիայում: «Մարիբորի» արգելքը հաղթահարելու համար մեր թիմին անհրաժեշտ է հաղթել երկու և ավելի գնդակի առավելությամբ: Մեկ գոլի առավելության դեպքում, անկած հաշվից, հաղթողը կորոշվի 11մ հարվածաշարով: Բուքմեյքերները այս խաղում կրկին ավելի շատ հավատում են հյուրերի հաղթանակին:
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանում կայացած առաջին խաղում հաղթել է 1:0 նվազագույն հաշվով: Որակավորման 2-րդ փուլ մտնելու համար մեր թիմին նվազագույնը պետք է ոչ-ոքի խաղալ: Նույն հաշվով կամ մեկ գնդակի տարբերությամբ պարտվելու դեպքում կնշանակվեն 11մ հարվածներ: Մասնագետները լիովին հավատացած են ֆիննական ակումբի հաղթանակին` 1,30 գործակից ընդդեմ 9,00-ի:
Հավելենք, որ «Արարատ» - «Ֆեհերվար» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին, իսկ մյուս երկուսը` 20:00-ին:
