Բացել լրահոսը Փակել լրահոսը
216536527_1899015386927659_2402715430621187114_n
A A
Հասարակություն

Հնդիկ շրջանավարտի երազանքն է դառնալ էնդոկրինոլոգ և օգնել հայրենակիցներին

Ապագա էնդոկրինոլոգ Դինեշ Ռաջան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտ է: Այս մասին տջեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Ծնվել է Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի Կոիմբատորե քաղաքում:

23-ամյա Դինեշի՝ բժիշկ դառնալու որոշումը հետաքրքիր նախապատմություն ունի:

«Երբ 8-րդ դասարանում էի սովորում, մեր դասասենյակից երևում էր Հնդկաստանի հիվանդանոցներից մեկը: Այնտեղ մի բժիշկ էր աշխատում, որն ամեն օր աշխատանքի էր գալիս իր մանուշակագույն գեղեցիկ մեքենայով: Ես բառիս բուն իմաստով սիրահարվեցի այդ մեքենային, որոշեցի հետագայում բժիշկ դառնալ ու նույն մեքենայից ունենալ:

 

Իսկ լրջորեն բժիշկ դառնալու որոշումը ես կայացրի արդեն 10-րդ դասարանում՝ պետական քննությունից հետո: Այդպես բժիշկ դառնալը դարձավ իմ երազանքը», - պատմում է հնդիկ շրջանավարտը:

Նրա համար նույնպես, ինչպես և ԵՊԲՀ բոլոր հնդիկ ուսանողների համար, Հայաստանը երկրորդ հայրենիք է:

«Բժշկական համալսարանում իմ վեց տարվա ուսումնառության՝ ճանապարհորդության ընթացքում ես ոչ միայն ստացել եմ բժշկական կրթություն, այլև կյանքի արժեքավոր դասեր: Ունեմ շատ հայ ընկերներ, որոնք միշտ աջակցել են ինձ տարբեր դժվարին իրավիճակներում», - ասում է Դինեշը:

Հնդիկ շրջանավարտի երազանքն է դառնալ էնդոկրինոլոգ: «Այս որոշումը պայմանավորված է Հնդկաստանում նյութափոխանակության խանգարումների աճով, հատկապես՝ շաքարային դիաբետով», - շեշտում է նա:

Ցանկացած բժշկի համար, Դինեշի խոսքով, միշտ կարևոր է լինել վճռական և ազնիվ: «Լավ բժիշկ լինելու համար պետք է միշտ հավատալ սեփական ուժերին և պատրաստ լինել ցանկացած վատ իրավիճակի», - ավելացնում է նա:

Սպիտակ բանակի բոլոր ապագա հերոսներին Դինեշը խորհուրդ է տալիս երբեք կանգ չառնել նոր գիտելիք ստանալու ճանապարհին, լինել հաստատակամ և, ամենակարևորը, առողջ՝ հասարակությանն առողջացնելու համար»: