Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Հասարակություն

Փրկարարները Երևանի խանութ-սրահից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր

Հուլիսի 14-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները խանութ-սրահից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր։