Բացել լրահոսը Փակել լրահոսը
225f46e529002e24f8f40a9254d81a15
A A
Հասարակություն

Անձրևաջրերը լցվել են ավտոպարկ

Հուլիսի 14-ին, ժամը 20։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26/2 հասցեում գտնվող ավտոպարկ։ Այս մասին տեղեկլացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբեր։

Փրկարարները տարածքից դուրս են բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենա և «Hyundai» մակնիշի միկրոավտոբուս և իրականացրել ջրահեռացման աշխատանքներ՝ մոտ 2000 քմ տարածքում: