A
A
Բախվել են ոստիկանական Samand-ն ու Toyota Vitz-ը. կա 3 զոհ. մահացածներից 2-ը ոստիկաններ են. shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են:
Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից 2-ը ոստիկանության ծառայողներ են, մեկը՝ քաղաքացիական անձ: Նրանցից 2-ը հայտնաբերվել են դրսում, մեկը՝ ավտոմեքենայի մեջ:
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում: