A
A
Կայացել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր Լիգայի խաղացանկի վիճակահանությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայացել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/2022 մրցաշրջանի վիճակահանությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Վիճակահանության արդյունքում 1-ին տուրում կմրցեն հետևյալ զույգերը․
«Ուրարտու» - «Նորավանք»
«Սևան» - «Վան»
«Արարատ» - «Նոա»
«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»
ԲԿՄԱ - «Փյունիկ»
Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մեկնարկային օրը և ամբողջական խաղացանկը հայտնի կդառնան ավելի ուշ։ Յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն տուրից 14 օր առաջ: