Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կաթողիկոսը շքանշան է հանձնել դատավոր Հրաչիկ Սարգսյանին

Հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հայաստանում իրավունքի հաստատման ուղղությամբ մեծ վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնվեց դատավոր պրն․ Հրաչիկ Սարգսյանին: