Բացել լրահոսը Փակել լրահոսը
պատվաստում Աստրա Զենեկա
A A
Պաշտոնական

Կատարվել է 108107 պատվաստում

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77449, երկրորդ դեղաչափ` 30658։
Հիշեցում.
✅ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով
✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը
✅ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար
✅ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են: