Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արգիշտի Քյարամյան
A A
Քաղաքականություն

Արգիշտի Քյարամյանը կրկին պաշտոն կստանա

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կազատվի  պաշտոնից։  Հարցը գործադիր մարմնի արտահերթ նիստի օրակարգում է ։ Կառավարության մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին կնշանակվի Արգիշտի Քյարամյանը։

   Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը վերջին մեկ տարվա ընթացքում զբաղեցրել է ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալի,  ՊՎԾ ղեկավարի նախկին տեղակալի, մեկ օրով ԱԱԾ փոխտնօրենի,  իսկ 2020 հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը։

Նիկոլ Փաշինյանն արդեն ստորգրել է որոշում՝ Արգիշտի Քյարամյանին  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։