Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ուղևորը բացել է Մոսկվա-Անթալիա ինքնաթիռի դուռը (տեսանյութ)

Շերեմետեւո օդանավակայանում անտանելի տոթի եւ երկար սպասելու պատճառով ուղեւորը բացել է Մոսկվա-Անթալիա ինքնաթիռի դուռը: Դռան հետ զուգահեռ բացվել է նաև փրկարարական աստիճանը։

Արդյունքում ուղևորները ստիպված են եղել ավելի երկար սպասել։

Մարդկանց դուրս են բերել ինքնաթիռից, քանի որ որոշել են ինքնաթիռը փոխարինել մեկ այլ ինքնաթիռով։

Մեկնումը հետաձգվել է մոտ չորս ժամով։ Ավիաընկերությունը  ստեղծել է հանձնաժողով՝ հետաքննելու համար միջադեպը։