Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շուշի
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները չեն այցելել Շուշի

Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում ներկա չեն գտնվել երեք տերությունների՝ ԱՄՆ – ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Այս մասին տեղեկությունները հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ ԶԼՄ - ների՝ ուղևորությունից երեք դեսպանների հրաժարումը մեծ իրարանցում էր առաջացրել. տեղի ունեցածը անվանում են «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրում «հայամետ» դիրքորոշման մեջ։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:

Պաշտոնական Բաքուն և ադրբեջանական հանրությունը ցնցված են Ադրբեջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների քայլից: Երեք դիվանագետները հրաժարվել են այցելել Շուշի:

Դիվանագիտական կորպուսի այցն այդ քաղաք կազմակերպվել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հանձնարարությամբ: Այցին հրավիրվել էին 46 պետության դեսպաններ:

Ադրբեջանական մամուլից պարզ է դառնում, որ դեսպանների մերժումը մեծ աղմուկ ու իրարանցում է առաջացրել Բաքվում. Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, մեղադրում են «հայամետ» քաղաքականության համար:

«Այս դեմարշը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա: Ամեն դեպքում, բացառությամբ Ֆրանսիայի, Ադրբեջանը ռազմավարական գործընկերություն է կառուցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Եվ նման դիրքորոշումը հասարակության աչքում լուրջ վնաս կհասցնի այդ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վիրավորանքը հասցվել է ոչ թե կառավարությանը, այլ ողջ ադրբեջանական հասարակությանը»,-վրդովված հայտարարել է Հաջիևը: