Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը

Սպորտ
f77bbb7316ecdd55c699f822ed2cd1d9

Հայաստանի հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Շախտյոր» - «Կրիվբաս» հանդիպման լավագույն խաղացող:

Մեր ֆուտբոլիստն այդ խաղում դարձել է մեկ գոլի եւ երկու արդյունավետ փոխանցման հեղինակ, որի համար էլ կազմակերպիչների կողմից արժանացել է հատուկ մրցանակի: «Շախտյորը» 6:0 գերխոշոր հաշվով հաղթանակ է տարել եւ մտել հաջորդ փուլ:

Իսկ ահա Արտակ Դաշյանի թիմը` Դոնեցկի «Մետալուրգը», 11 մ հարվածներով պարտվել է 1-ին խմբի մասնակից «Ալեքսանդրիային»` 0:0, 3:5: Մեր ֆուտբոլիստը մասնակցել է հանդիպման վերջին 10 րոպեներին: Նա 11 հարվածաշարի ժամանակ իրացրել է հարվածը: