Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քերոբյան
A A
Հասարակություն

Վահան Քերոբյանը դիմում է պրոֆեսոր-ծաղրասերներին

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տուրիզմի 319% աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների։ Լավ ժամանակ է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին»։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվում են տեսանյութեր, որ իրանցիները ժամերով հերթ են կանգնած Իրան-Հայաստան սահմանակետում․ նրանց այցելության նպատակներից մեկն էլ կորոնավիրուսի դեմ պատվաստվելն է։ 

2021 թվականի հուլիսի 9-ից օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն, մասնավորապես՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում` Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում ծավալված շարժական պատվաստումային կետերում:

Իսկ հուլիսի 15-ից սկսած՝ Հայաստանում ուժի մեջ կմտնի պահանջ, ըստ որի՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները կպատվաստվեն, եթե  կբնակվեն մեր երկրում առնվազն 10 օր։