Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ՍԴ-ն այսօր քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումը։

Նշենք, որ քաղաքական 4 ուժեր՝ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները ՍԴ-ում բողոքարկել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հունիսի 27-ի որոշումը։ Նրանք պահանջում են ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչել։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «ՀՀ ԱԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։