Բացել լրահոսը Փակել լրահոսը
PLAKAT
A A
Հասարակություն

Ընթերցասերները կարող են նաև երգել

Հայաստանի ազգային գրադարանը «ԱՐԱՐ» երգչախմբի հետ համատեղ (Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գոռ Մելքումյան ) հանդես է գալիս նոր ծրագրով։

Առաջին անգամ Ազգային գրադարանը կունենա իր երգչախումբը։

Հայաստանի ազգային գրադարանի նորաստեղծ երգչախմբին միանալու համար անհրաժեշտ է լրացնել հայտը https://forms.gle/X71Q2sazZ734Rh9A9 և հերթագրվել ընդունելության համար։ Երգչախմբին կարող են միանալ Ազգային գրադարանի աշխատակիցները և ընթերցողները։

Հայտերը կարող եք լրացնել առցանց https://forms.gle/X71Q2sazZ734Rh9A9 կամ մոտենալ Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին, երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-17։00։

Լրացուցիչ հարցերի համար կարող եք գրել [email protected] էլ.հասցեին կամ զանգահարել (+374 96 907 996)։

Ազգային գրադարանըտեղեկացնում է, որ հայտերը ընդունվում են մինչև ս.թ. հուլիսի 16-ը։ Անդամագրումն անվճար է։