Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+korona
A A
Սպորտ

Օլիմպիական խաղեր ժամանած 4 մարզիկների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո ժամանած չորս մարզիկներ, որոնք պետք է մասնակցեն ամառային օլիմպիական խաղերին, վարակված են կորոնավիրուսով։ Այդ մասին տեղեկացնում է ճապոնական TBS լրատվամիջոցը։

Լիտվայի, Ուգանդայի, Սերբիայի և Իսրայելի մեկական մարզիկներ դրական պատասխան են ստացել կորոնավիրուսի թեստավորումից հետո։ Նրանք այժմ գտնվում են կարանտինի մեջ։

Հարկ է նշել, որ Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով հուլիսի 12-ից ամբողջ երկրում կմտցվի արտակարգ իրավիճակ։ Այդ իսկ պատճառով օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների։ Միաժամանակ, ստեղծված իրավիճակի պատճառով այժմ որոշ մարզիկներ հրաժարվում են օլիմպիական խաղերին մասնակցելուց։ Մասնավորապես, ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը հայտարարել է, որ առանց հանդիսականների ինքը պատրաստ չի խաղալ։ Նա հրաժարվել է օլիմպիական խաղերից։

Տոկիո-2020-ը կմեկնարկի հուլիսի 23-ին, կավարտվի՝ օգոստոսի 8-ին։