Բացել լրահոսը Փակել լրահոսը
180862602_2791257791122899_4795869773133466865_n
A A
Հասարակություն

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը. Հուլիսի 1-7․ տվյալներ է ներկայացել ՀՀ ՇՄ նախարարությունը։
 
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հուլիսի 1-ին, 2-ին, 4-ին և 7-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 2-ին, 4-6-ը Շենգավիթում՝ հունիսի 2-ին, 6-ին և 7-ին:
 
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 5-ին և 6-ին:
 
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: