Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess serbia 1
A A
Սպորտ

Մանուէլ Պետրոսյանը 2-րդ տեղը գրավեց շախմատի Serbia Open մրցաշարում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած շախմատի Serbia Open միջազգային մրցաշարում Հայաստանի 9 պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը:

Արցախցի շախմատիստը վերջին` 9-րդ տուրում, հաղթեց դանիացի գրոսմայստեր Յոնաս Բյերեին և վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին ևս 9 շախմատիստ, սակայն լրացուցիչ գործակիցներով Մանուէլ Պետրոսյանն ի վերջո գրավեց մրցանակային 2-րդ տեղը: Նա ստացավ 3000 եվրո պարգևավճար:

Մեր շախմատիստներից դրամական պարգևի արժանացավ նաև Սամվել Տեր-Պետրոսյանը, որը 6,5 միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը և ստացավ 275 եվրո հոնորար: Իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին տուրում պարտվեց ադրբեջանցի շախմատիստին և պարգևատրվող 13 տեղից նահանջեց 27-րդ հորիզոնական:

a1+chess serbia 2.jpg (757 KB)

Մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Նիհալ Սարինը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Նա ստացավ 5000 եվրո: Երրորդ տեղը զբաղեցրեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը: