Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Եռակողմ պայմանագրերի դրույթների իրականացումը շատ կարևոր է և այլընտրանք չունի․ Պեսկով

Ադրբեջանի հետ ղարաբաղյան հարցով շփումներն իրականացվում են մշտապես` եռակողմ համաձայնագրերի իրագործման շրջանակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակվում են մշտապես: Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանագրերի դրույթների իրականացումը շատ կարևոր է և այլընտրանք չունի: Եվ այդ իրագործման շրջանակում շփումներ են հաստատվում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ»,-ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Մոսկվայում կայացել էր Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպումը։