Բացել լրահոսը Փակել լրահոսը
71479_b
A A
Հասարակություն

Հրդեհ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում․ հայտարարվել է «1 ԲԻՍ» կանչ

Հուլիսի 8-ին, ժամը 10։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում։Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։33-ին։