Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia (1)
A A
Սպորտ

Անգլիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Դանիային և մտավ եզրափակիչ. Եվրո-2020

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 61-ամյա պատմության մեջ առաջին անգամ մտավ եզրափակիչ:

Ֆուտբոլի հիմնադիրներին այդ հարցում օգնեց այն, որ նրանք հանդես եկան սեփական դաշտում, բացի այդ Դանիայի հետ կիսաեզրափակիչ խաղում մրցավարը կասկածելի 11մ հարված նշանակեց նրանց օգտին: Հարի Քեյնն անգամ չկարողացավ այն իրացնել, բայց գնդակի ետ մղումից հետո նա առաջինը հասավ դրան և երկրորդ հարվածով խփեց հաղթական գոլը: Դա տեղի ունեցավ լրացուցիչ ժամանակի 104-րդ րոպեին:

Մինչ այդ գոլերը խփել էին միայն դանիացիները: 30-րդ րոպեին Դամսգորը տուգանային հարվածով բացել էր հաշիվը, իսկ 39-ին Դանիայի ավագ Կյաերն ակամայից գրավել էր սեփական դարպասը: Երկրորդ խաղակեսում հյուրերը հիմնականում մեծ ուժերով պաշտպանվում էին` փորձելով պահպանել ոչ-ոքի հաշիվը: Դա նրանց հաջողվեց: Լրացուցիչ ժամանակում նույնպիսի մարտավարություն էր ընտրել Դանիան, սակայն 104-րդ րոպեին անգլիացիների խաղացող Սթեռլինգը ցուցադրաբար վայր ընկավ մրցակցի տուգանային հրապարակում, իսկ մրցավարը 11մ հարված նշանակեց:

Ինչևէ, Անգլիայի հավաքականը տանելով կամային հաղթանակ` 2:1, իր պատմության մեջ առաջին անգամ մտավ եզրափակիչ, որտեղ Եվրոպայի արծաթե գավաթի համար կպայքարի Իտալիայի ընտրանու հետ, որը կիսաեզրափակիչում միայն 11մ հարվածներով է հաղթել Իսպանիային: Առաջնության վերջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին, Լոնդոնում:

Խաղի վիճակագրություն

Անգլիա - Դանիա

58 % - Գնդակի տիրապետում - 42 %

21 - Հարվածներ - 6

33 - Խախտումներ - 14

6 - Անկյունայիններ - 5

0 - Խաղից դուրս - 1