Բացել լրահոսը Փակել լրահոսը
211887788_1656370654574228_7816577474501886328_n
A A
Հասարակություն

Դեղձուտ համայնքում կառուցվում է մոդուլային դպրոց

Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով Արարատի մարզի Դեղձուտ համայնքում կառուցվում է մոդուլային դպրոց։ Այս մասին հայտնում է Արարատի մարզպետարանը։
 
Կրթօջախը կառուցվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ինչպես նաև միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների համատեղ մշակած մոդելով:
 
Այն հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։