Բացել լրահոսը Փակել լրահոսը
peredacha
A A
Հասարակություն

1941 թվականին զոհված հայի աճյունը փոխանցել են հայրենիքում վերահուղարկավորության համար

1941 թվականի հուլիսին Պոլեսիեում զոհված հայի հարազատներին հայտնել են, որ զինվորի աճյունը փոխանցել են հայրենիքում վերահուղարկավորության համար, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Ժիտոմիրի մարզի Չեռվոնոարմեյսկի շրջանում 2019 թվականի հոկտեմբերի 26-ին «Պատմա-հայրենասիրական «Որոնում» միություն» հասարակական կազմակերպության ակտիվիստները անծանոթ զինվորի աճյուն են հայտնաբերել, որի մոտ մեդալիոն է գտնվել:

Փորձագետները կարողացել են վերծանել զոհվածի տվյալները. պարզվում է՝ հայազգի Բոլշեւան Ավետիքի Դավթյանի աճյունն է:

«Որոնում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վադիմ Բարանովսկին հայտնել է, որ զոհված հերոսի հարազատների որոնումը բավականին երկար է շարունակվել, եւ երկար ժամանակ լուծվել է նաեւ զինվորի աճյունի փոխանցման խնդիրը, ինչը նոր է միայն հնարավոր դարձել:

Կիեւում տեղի է ունեցել ԲԳԿՀ զինվորի աճյունի փոխանցումը Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներին:

Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի հայերի միությունն առաջին անգամը չէ, որ օգնում է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում զոհվածների աճյունները հայրենիք վերադարձնելուն: