Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hradzig
A A
Սպորտ

Հրաձիգ Նորայր Առաքելյանը 3-րդ տեղն է գրավել առցանց միջազգային մրցաշարում

Հնդկաստանի հրաձգության ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվել է 10մ ատրճանակ ձևի առցանց բաց առաջնություն, որին մասնակցել են հայտ ներկայացրած բոլոր հրաձիգները:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, տղաները և աղջիկները պայքարել են միասին: Հայաստանից հանդես եկած չորս հրաձիգներից առավել հաջող է հանդես եկել Նորայր Առաքելյանը, որը որակավորման փուլում գրավել է 1-ին տեղը և մտել եզրափակիչ: Ութ լավագույնների պայքարում մեր մարզիկը զբաղեցրել է մրցանակային 3-րդ հորիզոնականը: Նա վաստակել է 218,7 միավոր:

Մրցաշարում հաղթել է Ավստրիայի հրաձգուհի Սիլվիա Շտեյները` 240,7 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է ինդոնեզացի Օկբալ Պրաբովոն` 237,7 միավոր: