Իտալիան 11մ հարվածաշարով հաղթեց Իսպանիային և մտավ եզրափակիչ. Եվրո-2020
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության կիսաեզրափակիչ առաջին խաղում Իտալիայի հավաքականը Լոնդոնում հաղթեց Իսպանիային և մտավ եզրափակիչ:
Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գրավել դարպասները: Հանդիպման 60-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզան առաջ մղեց իտալացիներին, իսկ 20 րոպե անց փոխարինման մտած Ալվարո Մորատան հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց` 1:1:
Ավելացված 30 րոպեում կողմերին գոլ խփել չհաջողվեց, իսկ ահա 11մ հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին իտալացիները` 4:2:
Այդպիսով, Իտալիայի հավաքականն առաջինը մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Անգլիա – Դանիա զույգի հաղթողի հետ:
------------------------------
Խաղի վիճակագրություն
Իտալիա - Իսպանիա
35 % - Գնդակի տիրապետում - 65 %
7 - Հարվածներ - 16
22 - Խախտումներ - 34
1 - Անկյունայիններ - 6
8 - Խաղից դուրս - 1