Բացել լրահոսը Փակել լրահոսը
վազգեն-մանուկյան-3
A A
Հասարակություն

Մեծ կորուստ կրեց համաշխարհային երաժշտարվեստը․ Մանուկյանը ցավակցագիր է հղել Գասպարյանի մահվան առթիվ

Հայ ժողովուրդը կորցրեց իր բացառիկ զավակներից մեկին՝ անվանի դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին, մարդ, որին հաջողվեց հայկական մշակույթն աշխարհին շաղկապել դուդուկի ելևէջներով: 

Հայկական ծիրանափողի հաղթարշավն աշխարհում սկսվեց Ջիվան Գասպարյանի հանճարեղ նվագի ու մեծ նվիրումի շնորհիվ, և դուդուկն իսկապես դարձավ ազգային բրենդ ու Հայաստանի այցեքարտերից մեկն աշխարհում՝ միլիոնավոր մարդկանց անտեսանելի թելերով կապելով հային ու Հայաստանին:

Մեծ կորուստ կրեց ոչ միայն հայ մշակույթը, այլև համաշխարհային երաժշտարվեստը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ջիվան Գասպարյանի ընտանիքին, հարազատներին և ողջ հայ ժողովրդին:   

Վազգեն Մանուկյան