A
A
Փրկարարները պարզել են Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրը
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարարները պարզել են Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
«Ենթադրաբար որոշվել է ինքնաթիռի կործանման կետը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ծովային նավեր են ուղարկվել այդ հատված։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոպավլովսկ-Կամչատսկի–Պալանա չվերթ իրականացնող Ան-26 ինքնաթիռը կապի դուրս չի եկել: Օդանավում եղել է 22 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ։