A
A
Հրաձիգ Նորայր Առաքելյանը որակավորման փուլում գրավել է 1-ին տեղը
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկաստանի հրաձգության ֆեդերացիայի նախաձեռնությամբ հուլիսի 5-ին անցկացվել է 10մ ատրճանակ ձևի առցանց բաց առաջնություն, որին մասնակցում են հայտ ներկայացրած ցանկացած երկրի հրաձիգ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մերոնցից հայտ են ներկայացրել 4 հոգի:
Տղաները և աղջիկները պայքարել են միասին: Հայաստանը ներկայացնող Նորայր Առաքելյանը, խոցելով 581 միավոր, որակավորման փուլում գրավել է առաջին տեղը և մտել եզրափակիչ: Այսօր ժամը 17:00-ին ութ ուժեղագույնները կորոշեն հաղթողին: