A
A
Ռուս խաղաղապահ ականանետորդները ուսումնավարժանք են իրականացրել
Աջակցիր «Ա1+»-ինԼեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահ առաքելության ականանետային ստորաբաժանումները մի շարք ուսումնական առաջադրանքներ են կատարել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուս զինծառայողներն այս ընթացքում կատարելագործել են ականանետ կիրառելու իրենց հմտությունները։ Հրետանավորները նաև մշակել են գործողությունների ընթացքում կրակի կազմակերպման համընթացությունն ու արագությունը։ Ուսումնավարժանքին մասնակցել է 50 զինծառայող։