Բացել լրահոսը Փակել լրահոսը
carer-en_tapalvel_shabat.am
A A
Հասարակություն

Քամու հետևանքով ծառն ընկել է և միակողմանի փակել է ճանապարհը

Հուլիսի 3-ին, ժամը 18։26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կ․ Դեմիրճյան և Շիրակացի փողոցների խաչմերուկի մոտակայքում քամու հետևանքով ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհից՝ այն դարձնելով երկկողմանի երթևեկելի։