Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Հետախուզվողը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Ոստիկանության Մուշի և Ախուրյանի բաժինների ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից բերման է ենթարկվել 43-ամյա Սամվել Կ.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Խափանման միջոցը՝ կալանք:

Սամվել Կ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: