Բացել լրահոսը Փակել լրահոսը
c6d1d00d426c9e42f3d83c77219e0f6e
A A
Հասարակություն

Իրանական բեռնատարը Երասխ-Երևան ճանապարհին մխրճվել է գազալցակայանի տարածք

Այսօր, 21:40-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Իրանական  համարանիշներով, բիտումով բարձած Volvo մակնիշի բեռնատարը Երասխ-Երևան ավտոճանապարհին մխրճվել է գազալցակայանի տարածք:

Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, դեպքը տեղի է ունեցել հանրությանը «Երասխի կալցեվոյ» անվամբ հայտնի տեղանքում:

Ավտոմեքենան նախ բախվել է շրջանաձև երթևեկության հատվածի բազալտե եզրաքարերին, կոտրել դրանցից մի քանիսը և, առաջ ընթանալով, բախվել գազալցակայանի պարսպին ու ծառերին` կողաշրջված վիճակում հայտնվելով գազալցակայանի տարածքում:

Վթարի հետևանքով մեկ անձ վիրավորվել է, նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները, ապա՝ «Արարատ»  բժշկական կենտրոնի բժիշկները, որոնք էլ նրան տեղափոխվել հիվանդանոց:  

Դեպքի վայր ժամանած հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, վարորդի և վիրավոր անձի ինքնությունը: