Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վանեցյան Պատիվ Ունեմ (2)
A A
Քաղաքականություն

«Պատիվ ունեմ» դաշինքը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։

«Քիչ առաջ Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» կուսակցության և «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումները։

շ