Բացել լրահոսը Փակել լրահոսը
20210623_KOND_facebook2 (1)
A A
Հասարակություն

Արվեստի ճամբար՝ Կոնդում

Ֆրանսիայի դեսպանությունը և Գյոթե կենտրոնը, համագործակցելով համալսարանների, հասարակական կազմակերպությունների և մշակութային օպերատորների հետ, ԿՈՆԴենսացված /«Kondensé / Kondensiarte Diversität»/ խորագրով փառատոնի շրջանակում 2021 թվականի հուլիսի 5-ից 11-ը ներկայացնում են մշակութային և գիտական  միջոցառումների շարք Կոնդ թաղամասում:

Զուգահեռաբար, 2021թ․ հուլիսի 10-ին կանցկացվի քննարկումների օր, որը Կոնդի բարեկարգման նախագծերի շուրջ կհամախմբի հայ և ֆրանսիացի ճարտարապետների, քաղաքաշինարարների, դասախոսների և ուսանողների՝ Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի դասախոս և ճարտարապետ Սյուզան Մոնոյի ղեկավարությամբ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնակցությամբ։  Քննարկումների օրվան կնախորդի հուլիսի 6-ից մեկնարկած Կոնդի բարեկարգման նախագծերի շրջիկ ցուցահանդեսը, որը կմեկտեղի ՃՇՀԱՀ-ի և ENSAL-ի մագիստրոսական առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների, ինչպես նաև Լիոնի քաղաքաշինության գործակալության և «Երևաննախագիծ»  ինստիտուտի կողմից մշակված նախագծերը, այսպիսով համատեղելով ֆրանսիական և հայկական տարբեր մոտեցումները և տեսակետները Կոնդ թաղամասի  զարգացման հնարավորությունների վերաբերյալ:  

 

Երևան, Կոնդ թաղամաս, Ռուսթավելի փող 17

17-րդ դարում ձևավորված Կոնդ թաղամասում են գտնվում Երևանի ամենահին տները, որոնց գոյությունն այսօր սպառնալիքի տակ է անշարժ գույքի ոլորտի դերակատարների կողմից: Կարևորելով այս ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ (օրինակ՝ պարսկական ճարտարապետության նմուշներ, 1687 թվականին կառուցված մզկիթի ավերակներ), Ֆրանսիայի դեսպանությունը և Գյոթե կենտրոնը, համագործակցելով համալսարանների, հասարակական կազմակերպությունների և մշակութային օպերատորների հետ, ԿՈՆԴենսացված /«Kondensé / Kondensiarte Diversität»/ խորագրով փառատոնի շրջանակում 2021 թվականի հուլիսի 5-ից 11-ը ներկայացնում են մշակութային և գիտական ​​ միջոցառումների շարք: Փառատոնը, որին աջակցում է ֆրանս-գերմանական քաղաքացիական հիմնադրամը¹, նպատակ ունի իրազեկել բնակիչներին այս թաղամասի ճարտարապետական ժառանգության և զբոսաշրջային ներուժի մասին, ինչպես նաև առաջարկել ամառային մշակութային ծրագիր, որի շարունակականությունը հնարավոր կլինի ապահովել ներգրավված տեղական հաստատությունների և ասոցիացիաների միջոցով: 

Կոնդ թաղամասն այս առիթով կհյուրընկալի երեխաների և երիտասարդների համար անվճար կազմակերպված արվեստի ​​և ուսումնական ամառային ճամբարը՝ հայ, գերմանացի և ֆրանսիացի ճարտարապետների և նկարիչների ղեկավարությամբ՝ Երևանի Կոնդ թաղամասի Ռուսթավելի 17 հասցեում գտնվող  թիվ 23 նախկին դպրոցի բակում։ «Կոնդ արտ ճամբարը» ներառում է.

  • Գրաֆիտիի, շաբլոնների աշխատարաններ, մետաքսանկարչության դասընթացներ, որոնք  կհամակարգեն Visual Art Gallery- ի հայ և "Farbfabrique-Gängeviertel" - ի (Համբուրգ) գերմանացի ներկայացուցիչները:
  • Քաղաքային գծանկարի և կաղապարով տպագրության աշխատարան, որը կվարի Ֆրանսիացի պատկերազարդող Գիյոմ Ռեյնարը։
  • Անիմացիոն ֆիլմերի ստեղծման աշխատարան՝ Ռեանիմանիա փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունիի ղեկավարությամբ։
  • Երաժշտական գործիքների պատրաստման աշխատարան Հայկ Կարոյի Կարապետյանի հետ։
  • Կավանյութի հետ աշխատանքի և հում աղյուսի պատրաստման ուսումնական սեմինարներ՝ Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի (ENSAL) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) շրջանավարտներ, հայ և ֆրանսիացի երիտասարդ ճարտարապետների ղեկավարությամբ, ովքեր վերապատրաստվել են CRAterre ֆրանսիական ասոցիացիայում։
  • Երեկոյան՝ կինոնկարների և մուլտֆիլմերի ցուցադրություն։

 

Զուգահեռաբար, 2021թ հուլիսի 10-ին կանցկացվի քննարկումների օր, որը Կոնդի բարեկարգման նախագծերի շուրջ կհամախմբի հայ և ֆրանսիացի ճարտարապետների, քաղաքաշինարարների, դասախոսների և ուսանողների՝ Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի դասախոս և ճարտարապետ Սյուզան Մոնոյի ղեկավարությամբ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնակցությամբ։  Քննարկումների օրվան կնախորդի հուլիսի 6-ից մեկնարկած Կոնդի բարեկարգման նախագծերի շրջիկ ցուցահանդեսը, որը կմեկտեղի ՃՇՀԱՀ-ի և ENSAL-ի մագիստրոսական առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների, ինչպես նաև Լիոնի քաղաքաշինության գործակալության և «Երևաննախագիծ»  ինստիտուտի կողմից մշակված նախագծերը, այսպիսով համատեղելով ֆրանսիական և հայկական տարբեր մոտեցումները և տեսակետները Կոնդ թաղամասի  զարգացման հնարավորությունների վերաբերյալ:   

 Ծրագիր

  • Երկուշաբթի, 5 հուլիսի, ժ2000 –Միջոցառման բացումը՝ Ֆիլմադարանի կողմից կազմակերպված Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս» (1984) ֆիլմի ցուցադրություն (Երևան, Կոնդ , Ռուսթավելի փող17,)

 

  • Երեքշաբթի, հուլիսի 6-ից՝ շաբաթ, հուլիսի 10-ը, ժ1100-ից 1230-ը և 1800-ից -1900-ն, Ռուսթավելի 17՝ Կոնդ արվեստի ճամբար, գրաֆիտիի, շաբլոնների, մետաքսագրություն, անիմացիոն ֆիլմերի ստեղծման, երաժշտական գործիքների պատրաստման աշխատարաններ։ Երեխաների համար աշխատարանները բաց են ժ11-ից 13-ը (regristration recommanded : https://forms.gle/pCCZw6Wf1or3MMaM8 ), երիտասարդների համար՝ ժ1730-ից 1930-ը (գրանցվել այստեղ՝ https://forms.gle/DowxUbw34feQyad16

 

  • Երեքշաբթի, 6, չորեքշաբթի 7, հինգշաբթի, 8 հուլիսի ժ 2000, Ռուսթավելի փող -ֆրանսիական և գերմանական անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն (հայերեն ենթագրերով)

 

  • Շաբաթ, 10 հուլիսի, ժ 9.30-19.00, ՃՇՀԱՀ – Քննարկումների օր՝  «Կոնդը տարբեր դիտակերպերով. նախագծեր և հեռանկարներ» խորագրով գիտաժողով, որը կհամակարգի և կվարի ֆրանսիացի դասախոս և ճարտարապետ, EVS-LAURe լաբորատորիայի (UMR 5600 CNRS) գիտաշխատող Սյուզան Մոնոն՝   ENSAL-ի շրջանավարտ, երիտասարդ ճարտարապետների հետ և ՃՇՀԱՀ-ի, Քաղաքաշինության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Ճարտարապետության թանգարանի, ինչպես նաև Լիոնի և Երևանի քաղաքաշինության գործակալությունների հետ համագործակցությամբ։ 



  • Կիրակի, 11 հուլիսի, Կոնդի դպրոց, Ռուսթավելի փող 17 – Փակման համերգ Հայկ Կարոյի Կարապետյանի կատարմամբ, Կոնդ արվեստի ճամբարի աշխատանքների ցուցադրում, ինչպես նաև «Կոնդը տարբեր դիտակերպերով. նախագծեր և հեռանկարներ» խորագրով ցուցահանդես։

 

Communiqué de presse Kondensé ! / Kondensierte Diversität

Արվեստի ճամբար Կոնդում

Du 5 au 11 Juillet