Բացել լրահոսը Փակել լրահոսը
210436228_1390653757967831_239162657254840_n
A A
Հասարակություն

«Կանեփ-կակաչ 2021» գործողություն՝ Արցախի ողջ տարածքում

Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում «Կանեփ - կակաչ 2021». Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը հանրապետության ողջ տարածքում շարունակվում է, իսկ հունիսի 14-ից 22-ը իրականացվել է «Կանեփ - կակաչ 2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը՝ տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը։

«Կանեփ - կակաչ 2021» համալիր միջոցառմանը ներգրավված են եղել ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները։ Նրանք հանրապետության տարածքում հայտնաբերեել և այրելով ոչնչացրել են 155 հատ կանեփ տեսակի բույս: Ընդհանուր առմամբ բացահայտվել է 26 դեպք: Բացի այդ, տնամերձ հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կակաչ տեսակի մեծ քանակությամբ բույսեր: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է նաև 50.44 գրամ քաշով մարիխուանա, հաշիշ ու տարատեսակ հոգեմետ դեղահաբեր՝ ընդհանուր 15-ից ավելի։

Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: Ցանած և աճեցրած կանեփ տեսակի բույսերը ըստ տարածքների հայտնաբերվել են՝ Ստեփանակերտում կանեփ տեսակի 51 բույս-7 դեպք, Ասկերանի շրջանում կանեփի 11 բույս՝ 2 դեպք, Մարտակերտի շրջանում՝ կանեփի 44 բույս՝ 7 դեպք, Մարտունու շրջանում՝ կանեփի 49 բույս՝ 10 դեպք: Առաջին փուլում հայտնաբերվել և այրման եղանակով ոչնչացվել է 1020,89 կգ չմշակված կանեփ տեսակի բույս, որի կապակցությամբ կազմվել է 71 ակտ: Համալիր միջոցառմանը զուգահեռ, ոստիկանության ծառայողները բնակչության շրջանում տարել են նաև պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքներ, որի արդյունքում՝ կամովին հանձնվել է 5 միավոր տարբեր տրամաչափի ու տեսակի ռազմամթերք: