Բացել լրահոսը Փակել լրահոսը
caption
A A
Հասարակություն

Քանաքեռ-Զեյթունում ջուրը պղտոր է կամ ժանգագույն․ մանկապարտեզների աշխատանքները կասեցվել են

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները: Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: Իրավիճակը վերահսկողության տակ է: