Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՍԴ ներկայացված մեր դիմումը բաղկացած է 12 կետից․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել՝ վիճարկելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները, դրանց սահմանադրականությունն ու օրինականությունը։ Դիմում ներկայացնելու մասին դաշինքը նախապես արդեն հայտնել էր և դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտնեց, որ արդեն ներկայացրել են դիմումը, որի արդյունքում Սահմանադրական դատարանը նշված դիմումը քննության առարկա է դարձնելու թե՛ քանակական խախտումների իմաստով, թե՛ որակական իմաստով։

«Մենք ներկայացրել ենք դիմումը 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ, կից փաստաթղթերով ու դրանց վերաբերյալ մեր հիմնավորումներով։ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով առաջին անգամ է ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճը քննության առարկա դառնալու։ ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքն ընդունվել է 2018թ․-ին», - ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ կրիչներով տեսանյութեր են ներկայացրել որպես ապացույց, ներկայացրել են նաև 109 ընտրական տեղամասերից ստացված արդյունքների իրենց վերլուծությունը, որը վերաբերում է 88 հազար ձայնին, որոնցից մոտ 4000 ձայնի մասով ընտրական տեղամասերում հրապարակած ցուցակներում չկա ստորագրություն։

Իրենց դիմումի ծավալը բավականին մեծ է, ասաց Վարդևանյանը, և այն ամբողջ ծավալով քննվելու է ՍԴ-ում, որտեղ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը լինելու է ինքը։

«ՍԴ-ին հասցեագրված դիմումի հետ մեկտեղ ներկայացվել է գրություն-միջնորդություն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ։ Պատճառն այն է, որ վահե Գրիգորյանը մասնակցել է որպես դատավարական հակառակորդ հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սերյան Օհանյանի, Արմեն Գևորգյանի։ Կարծում ենք, որ նա ունի կանխակալ վերաբերմունք», - ասաց Արման Վարդևանյանը։