Բացել լրահոսը Փակել լրահոսը
կարկուտ
A A
Հասարակություն

Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ

ԱԻՆ-ը զգուշացնում, է, որ հուլիսի 2-7-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 2-3-ը, 6-7-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 5-7-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևանում հուլիսի 2-3-ը, 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: