Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (4)
A A
Սպորտ

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը կայծակնային մրցաշարում գրավել է 2-րդ տեղը

ԱՄՆ-ում մեկնարկած շախմատի World Open խոշոր միջազգային մրցաշարի շրջանակում նախ անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցել են 48 շախմատիստ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացրած Զավեն Անդրիասյանը 10 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և երկու մասնակիցների հետ բաժանել 2-4-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ գործակիցներով մեր շախմատիստը ճանաչվել է երկրորդը:

Նա վաստակել է 116 ԱՄՆ դոլար: Մրցաշարի հաղթող է դարձել ռուսաստանցի Վլադիմիր Բելոուսը, որը վաստակել է 9 միավոր: Այժմ մեր գրոսմայստերը, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Արամ Հակոբյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը, մասնակցում են գլխավոր մրցաշարին, որին հայտավորվել են 191 շախմատիստ:

Նրանց թվում են նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Տաթև Աբրահամյանը: Այդ մրցաշարում հաղթողը կստանա 20 հազար դոլար պարգևավճար: