Եվրո-2020, 22-րդ օր. Իսպանիան կմրցի իրեն հաղթած Շվեյցարիայի, իսկ Բելգիան` Իտալիայի հե
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունում այսօր կմեկնարկի քառորդ եզրափակիչ փուլը: Սանկտ-Պետերբուրգում կայանալիք առաջին խաղում Իսպանիայի հավաքականը կմրցի Շվեյցարիայի ընտրանու հետ: Իսպանացիները 1/8 եզրափակիչ փուլում 5:3 հաշվով հաղթել են աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային, ընդ որում լրացուցիչ ժամանակում: Շվեյցարացիները այդ փուլում պայքարից դուրս են թողել աշխարհի չեմպիոն Ֆրանսիային, 11մ հարվածաշարից հետո` 3:3, 11մ` 5:4: Թիմերը վերջին 10 տարում հանդիպել են ընդամենը 4 անգամ:
Երկու խաղ ավարտվել է միևնույն 1:1 հաշվով, իսկ մյուս երկուսում կողմերը տարել են նվազագույն հաշվով մեկական հաղթանակ: Ի դեպ, 2010թ աշխարհի առաջնությունում Շվեյցարիայի հավաքականը միակ թիմն էր, որը կարողացել է հաղթել ապագա աշխարհի չեմպիոն Իսպանիային` 1:0:
Օրվա երկրորդ խաղը տեղի կունենա Մյունխենում: Բելգիայի հավաքականը ուժերը կչափի Իտալիայի հետ: Երկու թիմերը վստահ են հանդես գալիս այս առաջնությունում և արդեն տարել են չորս անընդմեջ հաղթանակ: Բելգիացիները վերջին խաղում 1:0 հաշվով հաղթել են Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիային: Իտալացիները մեծ դժվարությամբ պարտության են մատնել Ավստրիայի հավաքականին, երբ հիմնական ժամանակում ոչ-ոքի` 0:0 խաղալուց հետո, լրացուցիչում 30 րոպեում կարողացել են խփել երկու գոլ մեկի դիմաց:
Կողմերը հաճախ են հանդիպել տարբեր մրցաշարերում: Եվրոպայի առաջնություններում անցկացրած 5 խաղերում Իտալիան տոնել է 2 հաղթանակ, Բելգիան` մեկ, իսկ երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Եվրո-2016-ում իտալացիները բելգիացիներին պարտության են մատնել 2:0 հաշվով: Երկու հավաքականներում կան մեծ թվով ֆուտբոլիստներ, որոնք մասնակցել են այդ խաղին:
Հավելենք, որ Իտալիայի և Բելգիայի հավաքականները Եվրոպայի ընթացիկ առաջնությունում տարել են 14-ական անընդմեջ հաղթանակ` 10-ը ընտրական, 4-ը` եզրափակիչ մրցաշարում: