Բացել լրահոսը Փակել լրահոսը
foi
A A
Հասարակություն

ԻԱԿ-ը նշում է 20-ամյակը

Այսօր` հուլիսի 1-ին լրանում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 20 ամյակը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թ.-ի հուլիսի 1-ին Երեւանում մի խումբ լրագրողների եւ իրավաբանների կողմից: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը:

Այս տարիների ընթացքում ԻԱԿ-ը  հրապարակայնացրել  է  հազարավոր պաշտոնական փաստաթղթեր: ԻԱԿ-ը տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ 50-ից ավել դատական գործ է հարուցել՝ 80% դրական արդյունքով, ինչի շնորհիվ վերականգնվել է տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը:

Շնորհավորում ենք ԻԱԿ-ին՝ մաղթելով ոսկե բանալիների, ոչ թե կողպեքների մրցանակաբաշխություններ։