A
A
Հայտնաբերվել և վերցվել է կանեփանման բույսի 17 թուփ․ Արցախի ՆԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 30-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից, ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում Հարավ գյուղի վարչական տարածքի «Քոյնա ղալա» կոչվող տեղամասում հայտնաբերվել և վերցվել է Հարավ գյուղի բնակիչ Ա. Ա.-ի (ծնված 1979թ.) կողմից ցանված և աճեցված կանեփանման բույսի 17 թուփ: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: