A
A
«Արարատը» հունգարական «Ֆեհերվարին» կընդունի Գյումրիում
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 15-ին նախատեսված Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության «Արարատ» - «Ֆեհերվար» պատասխան հանդիպումը կկայանա Գյումրու Քաղաքային մարզադաշտում։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացնելը հնարավոր չեղավ մարզադաշտի զբաղվածության պատճառով, քանի որ ՀՖՖ-ն որոշել է միջազգային հանդիպումներ անցկացնելու համար մարզադաշտը տրամադրել «Ալաշկերտ» և «Նոա» ակումբներին։
«Ֆեհերվարի» հետ առաջին հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ին, Երևանի ժամանակով 22:00-ին, հունգարական Սեկեշֆեհերվար քաղաքի «Արենա Շոշտո» մարզադաշտում։ Պատասխան խաղի սկիզբը 17:00-ին է։