Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Հասարակություն

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կառավարության ու «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի միջև

Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հանձինս փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի հետ:  Հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են Արցախյան հիմնախնդրի, այդ թվում՝  2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Ավինյանի գրասենյակը։

Հիմնադրամը կառավարությանը տրամադրելու է աջակցություն միջազգային իրավադիվանագիտական հարցերի առնչությամբ՝ նպաստելով իրավական դիվանագիտության զարգացմանը, օժանդակելով միջազգային իրավական գործընթացների իրականացմանը, և աջակցելով կառավարությանը ռազմավարական հաղորդակցման հարցերում: