Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մովսես Հակոբյան
A A
Հասարակություն

«Իմ խոսքում պետական գաղտնիք չի եղել»․ Հակոբյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին․ Sputnik Արմենիա

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին։

Մովսես Հակոբյանն ասաց, որ ուշադրությամբ հետևում է իրավապահների կողմից հարուցված գործի ընթացքին, այս պահին չգիտի` իրավապահները հիմքեր ունե՞ն, թե՞ ոչ։

«Ես գիտեմ ինչ եմ ասել, և իմ խոսքում պետական գաղտնիք չի եղել։ Այդ առումով մեկնաբանելու բան չունեմ»,– նշեց ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը։  

Հակոբյանն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում, ասաց, որ այժմ Արցախում է, սակայն անհրաժեշտության դեպքում կվերադառնա ու կներկայանա իրավապահներին։

Ավելի վաղ այդ գործի մասին հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԱԾ-ն։