Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+simonyan
A A
Սպորտ

Ռուսաստանը չունի ֆուտբոլիստներ, որոնք կարող են մրցել Բելգիայի և Դանիայի հետ. Նիկիտա Սիմոնյան

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյան, ով այժմ հանդիսանում է Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահն է, այսպիսի գնահատական է տվել Ռուսաստանի հավաքականի ելույթներին Եվրո-2020-ում:

«Մենք այսօր չունենք ֆուտբոլիստներ, որոնք կարող են մրցել Բելգիայի և Դանիա հետ: Բելգիացիներն այսօր իրենց վարկանիշով առաջինն են աշխարհում, իսկ դանիացիները` 10-րդը: Ռուսաստանի հավաքականը 38-րդն է այդ աղյուսակում: Հետևաբար հարց է ծագում, արդյոք Ռուսաստանը պարտավո՞ր էր հաղթել այդ թիմերին: Իհարկե, ցանկալի է հաղթել աշխարհի առաջին կամ 10-րդ թիմին, բայց մենք այսօր չունենք նման մարկարդակի խաղացողներ:

Չգիտեմ, պետք է արդյոք հավաքական հրավիրել արտասահմանցի մասնագետի, թե` ոչ, սակայն միության ղեկավարությունը դեռևս վստահում է Չերչեսովին: Նա կաշխատի մինչև իր պայմանագրի ավարտը», - ասել է Նիկիտա Սիմոնյանը: