Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու. Բեգլարյան (տեսանյութ)

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։


Նրա խոսքով`բավականին աշխատանքներ տարվել է ու տարվում է, որոնք չեն էլ երևում, հաշվի առնելով անվտանգային խնդիրների և դրանց արտաքին, քաղաքական հատվածի նրբությունները։

«Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում ճանապարհներով անցնելիս, բայց նշեմ, որ այս մասով երեկ նախագահն էլ ԱԺ–ում հայտարարեց, որ առաջիկա ամիսներին Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու»,–ասաց նա։