Բացել լրահոսը Փակել լրահոսը
վեոլիա ջուր
A A
Հասարակություն

Կաթնաղբյուր և Արամուս գյուղերում 12 ժամով ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Կաթնաղբյուր և Արամուս համայնքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: