Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro (4)
A A
Սպորտ

Եվրո-2020, 19-րդ օր․ Անգլիան ընդդեմ անհաղթահարելի Գերմանիայի, Շվեդիան՝ Ուկրաինայի

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունում այսօր կկայանան 1/8 եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները։

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի ընտրանին կընդունի Գերմանիայի հավաքականին։ Անգլիացիները խմբային փուլն անկցկացրել են ոչ միայն առանց պարտության, այլև առանց բաց թողած գնդակի։ Գերմանացիներն արդեն հասցրել են ճաշակել և հաղթանակի բերկրանքը, և պարտության դառնությունը, և ոչ ոքիի հիասթափությունը։

Անգլիայի ընտրանին «Ուեմբլիում» Գերմանիայի ընտրանուն վերջին անգամ հաղթել է 1975 թվականին։ Դրանից հետո այն երեք անգամ պարտվել է այս մարզադաշտում գերմանացիներին։

Օրվա երկրորդ խաղում Շվեդիայի հավաքականը կմրցի Ուկրաինայի հետ։ Շվեդները իրենց խմբում գրավել են առաջին տեղը՝ ետևում թողնելով Իսպանիայի հավաքականին։ Ուկրաինան խմբային փուլում չնայած կրել է երկու պարտություն, սակայն Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ տարած հաղթանակի հաշվին զբաղեցրել է 3-րդ տեղը և մտել փլեյ-օֆֆ։

Թիմերը նախկինում հանդիպել են հինգ անգամ, սակայն միայն մեկ խաղ է կրել պաշտոնական բնույթ։ 2012թ Ուկրաինայում կայացած Եվրոպայի առաջնությունում դաշտի տերերը 2։1 հաշվով հաղթել էին շվեդներին։ Դրանից հետո կողմերն այլևս չեն հանդիպել։