Բացել լրահոսը Փակել լրահոսը
209791185_553159249041080_6201019292831896109_n
A A
Հասարակություն

«Դասարան+Դասական». հիանալի նորություն թատերասեր աշակերտների համար

Մեկնարկում  է «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի նոր՝ հանրապետական փուլը։ Ծրագիրը կանցկացվի հուլիսի 19-31-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Ծրագրի այս փուլում աշակերտները հնարավորություն կունենան սովորել դերասանի վարպետության հմտություններ, բեմադրել և ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ խաղալ հայտնի դերասանների հետ։

Դերասանի վարպետության դասերը կանցկացնեն Դավիթ Հակոբյանը, Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը, Լիլի Էլբակյանը, Ստեփան Ղամբարյանը։

«Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրին կարող են մասնակցել 10-12-րդ դասարանի աշակերտներ։ Մասնակցությունը ծրագրին անվճար է, մասնակիցների ընտրությունը տեղի կունենա մրցութային կարգով։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց լրացնել մասնակցության հայտն ու մոտիվացիոն նամակը՝ հետևյալ հղումով՝ https://docs.google.com/.../1H9Nc0VwNfREryHrbb3DZLQz.../edit :

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է: Մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որի արդյունքում կկատարվի մասնակիցների վերջնական ընտրությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ [email protected], 010-52-57-72:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ